Խծաբերդում գերեվարվածների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը![]() 13 ապրիլի 2021 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Արցախի Խծաբերդում գերեվարված պահեստազորայինների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը` հայտնելով, որ այն չի բացվի, մինչև վարչապետը կամ պաշտպանության նախարարը չգան հանդիպման, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։ Նրանք հայտարարում են` այլևս Երևան չեն գնալու, վարչապետին ու նախարարին սպասում են Գյումրիում, որպեսզի գան և հստակ կամ թեկուզ մոտավոր ժամկետ ասեն, թե երբ իրենց հարազատները կվերադաձվեն։ Գերիների հարազատները նաև չեն թույլատրում աշխատակիցների ելումուտը: Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո Խծաբերդի և Հին Թաղերի մոտակայքից գերեվարվել էին 64 պահեստազորային, նրանցից 62-ը Շիրակի մարզից են։ Նրանց հարազատները նաև նախորդ շաբաթ մոտ 13 ժամ փակ էին պահել մարզ տանող ճանապարհները: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |