Քաղավիացիա․ Fly Armenia Airways-ի` Իրանում հայտնված օդանավը չի ապամոնտաժվել![]() 13 ապրիլի 2021 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Fly Armenia Airways-ի` Իրանում հայտնված օդանավը չի ապամոնտաժվել, հայտնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։ «Իրանական կողմի հետ համագործակցությամբ աշխատանքներ են տարվում Fly Armenia Airways ընկերության օդանավի տեխնիկական խնդիրները լուծելու ուղղությամբ: Ինքնաթիռի տեխնիկական վիճակի հետ կապված որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, և մամուլում տարածված լուրերը, թե ինքնաթիռն ապամոնտաժվել է, չեն համապատասխանում իրականությանը», - գրված է հաղորդագրությունում։ Քաղավիացիայում նաև նշում են, որ շատ մանրամասներ չեն կարող հայտնել օդանավի՝ Իրանում հայտնվելու վերաբերյալ, քանի որ գործն այժմ քննվում է քրեական վարույթի շրջանակում։ Փետրվարի 22-ից մամուլում լուրեր են շրջանառվում, որ Fly Armenia airways ավիաընկերության Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է։ Կոմիտեից նշել էին, որ իրենք տեղյակ են օդանավի գտնվելու վայրի մասին և սերտ համագործակցում են «առնչվող պետությունների ավիացիոն ղեկավարության հետ»։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |