1000 վիրավոր զինվոր կմասնակցի Զինվորի տան կրթական ծրագրերին![]() 14 ապրիլի 2021 - 10:23 AMT PanARMENIAN.Net - 1000 վիրավոր զինվոր կմասնակցի Զինվորի տան կրթական ծրագրերին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։ «Մեզ համար էական կարևոր է մեր վիրավոր զինվորների ամբողջական վերականգնումը: Զինվորի տանը տղաները բացի վերականգնողական բուժումից նաև կրթություն են ստանում՝ ձեռք են բերում նոր մասնագիտություն կամ ունեցած կրթությունը կատարելագործում»,-ասվում է գրառման մեջ: Նշվում է, որ նպատակն է՝ լուծել զինվորների սոցիալական վերաինտեգրման խնդիրները, ապահովել տղաներին աշխատանքով ու կայուն եկամտով: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ շուտով Զինվորի տունը կունենա լավագույն վիրահատարանը Հայաստանում։ Բելգիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ ներկայացված ծրագրի վերաբերյալ Բելգիայի ԱԳ նախարարն ընդունել է հավանություն տալու բացառիկ որոշում. դրամաշնորհը հաստատվել է` չնայած նրան, որ Հայաստանը ներառված չէր աջակցության ծրագրերի՝ 2021թ. համար սահմանված աշխարհագրական առաջնահերթությունների շարքում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |