Գերիների հարազատները շարունակում են փակ պահել Շիրակի մարզպետարանի մուտքը

Գերիների հարազատները շարունակում են փակ պահել Շիրակի մարզպետարանի մուտքը

PanARMENIAN.Net - Արցախում գերեվարված պահեստազորայինների հարազատները շարունակում են փակ պահել Շիրակի մարզպետարանի մուտքը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։

Նրանք ապրիլի 13-ի կեսօրից պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինանի հետ։ Նրանք նշել են, որ որևէ մեկն իրենց պահանջին չի արձագանքել, այնինիչ՝ եղել են նաև ոստիկանների հետ բախումներ։

Ծնողներից մեկը նշել է, որ իրենց պահանջին չեն արձագանքել նաև Ազգային ժողովի պատգամավորները։

Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո Խծաբերդի և Հին Թաղերի մոտակայքից գերեվարվել էին 64 պահեստազորային, նրանցից 62-ը Շիրակի մարզից են։ Նրանց հարազատները նաև նախորդ շաբաթ մոտ 13 ժամ փակ էին պահել մարզ տանող ճանապարհները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---