ԵՄ-ն ձգտում է գազի առաքումների շուրջ համաձայնագիր կնքել Հայաստանի հետ

PanARMENIAN.Net - ԵՄ-ն ձգտում է երկկողմ համաձայնագրեր կնքել գազի մատակարարման վերաբերյալ հետխորհրդային երկրների հետ, այդ թվում Ադրբեջանի, Հայաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի ու Բելառուսի հետ` դեպի Եվրոպա կայուն առաքումներ ապահավելու համար: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին կապերի գծով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները: Նրա խոսքերով, ԵՄ-ին հուսալի գործընկերներ են հարկավոր, որպեսզի գազի մատակարարման հետ կապված խնդիրներ չառաջանան:



«ԵՄ-ի համաձայնագիրը նախկին խորհրդային երկրների հետ կախված կլինի գազի ոլորտում յուրաքանչյուր երկրի դերակատարությունից: Հայաստանն ու Մոլդովան կախված են գազի ներկրումից էներգիայի սեփական պահանջները բավարարելու համար, այն դեպքում, երբ Ուկրաինան դեպի Եվրոպա ռուսական գազի առաքման հիմնական երթուղին է: ԵՄ-ի հետ գործընկերության հնարավորությունները կախված կլինեն երկրից եւ ժողովրդավարության ոլորտում նրա առաջընթացից«»,-ասել է նա:



Մարտի 23-ին Բրյուսելում տեղի կունենան Ուկրաինայի տարածքով գազի տարանցման ոլորտի եւ անդամ պետությունների ֆինանսական պարատվորությունների ու խողովակաշարի որակի քննարկմանը նվիրված ԵՄ խորհրդաժողովը: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի խորացումը կարող է բարդացնել միջոցների հավաքագրումը Ուկրաինայի խողովակաշարային ցանցի արդիականացման համար, հաղորդում է Bloomberg Press-ը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---