ԱԱԾ․ Արա Վարդանյանի չարաշահումների մասով քրգործի նախաքննությունն ավարտվել է![]() 14 ապրիլի 2021 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունն ավարտել է «Հայաստան» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանի թույլ տված չարաշահումների կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Փաստական տվյալներ են ստացվել, որ Վարդանյանը, 2009-ի մայիսի 18-ից մինչև 2018-ի հուլիսի 20-ը, լինելով «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենը, տնտեսվարող կազմակերպություններից մեկի տնօրենի օժանդակությամբ կազմել, հաստատել և ստորագրել է Արցախի դպրոցներին ընդհանուր 292,833,540 դրամ արժողությամբ կահույք մատակարարելու կեղծ պայմանագրեր, որոնց հիման վրա հիմնադրամի հաշվից ընկերության հաշվին փոխանցվել է 292, 833, 540 դրամ, որն էլ փոխադարձ պայմանավորվածությամբ, յուրացման եղանակով, հափշտակվել է։ Նշվում է, որ Արցախի շրջաններին և Ստեփանակերտի հանրակրթական դպրոցներին պայմանագրով նախատեսված գույքը չի մատակարարվել: Տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը՝ Վարդանյանն այդ միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: Խաղատների հաշվեհամարներին փոխանցել կամ կանխիկացրել է ընդհանուր 136,754,35729 դրամ, ինչի արդյունքում նշված գործարքների դիմաց բանկը որպես միջնորդավճար գանձել է ընդհանուր 230,479,94 դրամ: Նշվում է, որ Արա Վարդանյանն էական վնաս է պատճառել «Հայաստան» հիմնադրամին, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, այն է՝ հիմնադրամի հաշվում գտնվող «Մոզիյան» ֆոնդի 28,000,000 դրամ ավանդը գրավադրվել է, որի հետևանքով այդ ընթացքում հիմնադրամը զրկվել է այդ գումարը տնօրինելու հնարավորությունից։ Խոշոր չափով գումար հափշտակելու, առանձապես խոշոր չափերի հափշտակությանն օժանդակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով քրհետապնդումներ են հարուցվել «Հայաստան» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանի և տնտեսվարող կազմակերպության տնօրենի նկատմամբ: Ապրիլի 13-ին քրեական գործը, վերոնշյալ 2 անձի մասով մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատախազին։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |