Ապրիլի 15-ից աստիճանաբար կտաքանա 8-10 աստիճանով

Ապրիլի 15-ից աստիճանաբար կտաքանա 8-10 աստիճանով

PanARMENIAN.Net - Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-18-ը` պայմանավորված հարավից տաք օդային հոսանքների Հայաստան ներթափանցմամբ աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Երևանում ապրիլի 15-17-ը, 18-ի գիշերը և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 17-ի ցերեկը Երևանում +25 է սպասվում։

Մարզերում ապրիլի 16-ին և 17-ին, 19-ին՝ հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում, 18-ի ցերեկը՝ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ: Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---