ՏԿԵ․ Հրազդանում կառուցվում է 1-ին սանիտարական աղբավայրը15 ապրիլի 2021 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Կոտայքի Հրազդան համայնքում մեկնարկել են սանիտարական աղբավայրի շինարարական աշխատանքները, հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ Աղբավայրը կառուցվում է «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շրջանակում, այն առաջինն է։ «Նախատեսվում է կառուցել ԵՄ չափանիշներին ու ստանդարտներին համապատասխան սանիտարական աղբավայր՝ իր բոլոր ենթակառուցվածքներով, այդ թվում՝ հողի, ստորգետնյա ջրերի և օդի աղտոտվածության բացառման համար նախատեսված ենթակառուցվածքներով, ինչպես նաև ադմինիստրատիվ շենքերով ու ճանապարհային ուղիներով»,- ասվում է հայտարարության մեջ։ ՏԿԵ-ից հայտնում են, որ Կոտայքի Ակունք և Գեղարքունիքի Մարտունի համայնքներում կկառուցվեն աղբի փոխաբեռնման կայաններ։ Ծրագրի ընդհանուր բյուջեն €11 մլն է, որից €5.5 մլն-ը վարկային միջոց է, €5․5 մլն-ը` դրամաշնորհ: Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թվականին։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |