Մարության․ Երևանի և Ստեփանակերտի գործակցության եռամյա ծրագիր կմշակվի![]() 15 ապրիլի 2021 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Ստեփանակերտում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ֆեյսբուքյան իր էջում պատմելով Արցախի պաշտոնյաների հետ հանդիպումների մասին, տեղեկացրել է նաև, որ Երևանի և Ստեփանակերտի համագործակցության եռամյա ծրագիր կմշակվի։ «Արցախ կատարած այցից առաջ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել եմ մշակել Երևանի և Ստեփանակերտի միջև գործակցության եռամյա ծրագիրը»,- ասվում է գրառման մեջ։ Մարությանը Ստեփանակերտում հյուրընկալվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, քննարկել են երկու հայկական մայրաքաղաքի միջև գործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Մարությանը մասնավոր այցով է Արցախում: Օրակարգում երկու մայրաքաղաքի միջև փոխգործակցությանը վերաբերող հարցեր են: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |