Պատերազմից վիրավորներին 500,000 դրամի միանվագ աջակցության ծրագրին դիմելու ժամկետը երկարել է 1 ամսով![]() 15 ապրիլի 2021 - 12:40 AMT PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած անձանց տրվող միանվագ 500,000 դրամի աջակցության ծրագրին դիմելու ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով, ապրիլի 15-ի փոխարեն շահառուները ծրագրին կարող են դիմել մինչև մայիսի 15-ը: Մինչ այժմ ծրագրից օգտվել է մոտ 6500 զինծառայող։ Ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած՝ անձնագիր կամ նույնականացման քարտ չունեցող զինծառայողներն այսուհետ կարող են դառնալ ծրագրի շահառու՝ ներկայացնելով ծննդյան վկայականի տվյալները։ Նախկինում ծրագրից օգտվելու պարտադիր պահանջ էր անձնագրային տվյալների ներկայացումը։ Աջակցությունը տրվում է ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած այն անձանց, որոնք բուժհաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում են ստացել, չունեն հաշմանդամության խումբ կամ ունեն (կարող են ունենալ) հաշմանդամության երրորդ խումբ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |