ԲԴԽ նախագահի դեմ քրգործ է հարուցվել

ԲԴԽ նախագահի դեմ քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման։ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ Գլխավոր դատախազությունից գրություն են ստացել քրգործի հարուցման մասին, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Բեքմեզյանը նշել է, որ, եթե քրգործ է հարուցվում, ԲԴԽ նախագահի լիազորությունները ժամանակավորապես կասեցվում են և ԲԴԽ տարիքով ավագ անդամը ժամանակավորապես կկատարի նրա պարտականությունները՝ մինչև քրգործի հարցը վերջնական լուծվի։ Այսինքն՝ ԲԴԽ նախագահի պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի Գագիկ Ջհանգիրյանը։

Դատավորի դեմ քրգործ հարուցելու համար վարույթ իրականացնող մարմինը պարտավոր է հաղթահարել նրա գործառութային անձեռնմխելիությունը՝ ստանալով ԲԴԽ թույլտվությունը, հակառակ դեպքում՝ դատավորի դեմ իրականացվող քրեական հետապնդումը համարվում է ապօրինի։ Այս պարագայում Ռուբեն Վարդազարյանի դեմ քրգործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման։

Բեքմեզյանը նշել է՝ դատախազությունը գտել է, որ գործառութային անձեռնմխելիության խնդիր չկա, ուստի ԲԴԽ-ի համաձայնությունը պետք չէ։ Նրա խոսքով՝ գործի նյութերին դեռևս ծանոթ չէ, ուստի այլ մեկնաբանություն տալ չի կարող։

«Քանի որ այս պահին ես չգիտեմ, թե ինչի հիման վրա է հարուցվել քրեական գործը, մանրամասներին ծանոթ չեմ, չեմ կարող որևէ բան ասել»,- նշել է նա։

Մարտին ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավորիների թեկնածուներին ներկայացնում էր ԲԴԽ նախագահը, սակայն պատգամավորների հարցերը հիմնականում քաղաքական էին և վերաբերում էին Ռուբեն Վարդազարյանի ավելի վաղ արված հայտարարությանը։ Մասնագիտական հանրության շրջանում դա դիտարկվեց որպես ուղիղ ճնշման փորձ Վարդազարյանի նկատմամբ։ Մարտի 4-ին ՀՔԾ էր հրավիրվել Վարդազարյանի կինը՝ վկայի կարգավիճակով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---