7․5 մլրդ դրամ՝ արցախցիներին ապրիլյան ֆին.աջակցությանը

7․5 մլրդ դրամ՝ արցախցիներին ապրիլյան ֆին.աջակցությանը

PanARMENIAN.Net - Կառավարությունը պահուստային ֆոնդից աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կհատկացնի 7․5 մլրդ դրամ, նպատակն Արցախի քաղաքացիներին աջակցության 4-ամսյա ծրագրի ապրիլ ամսվա ֆինանսավորումն ապահովելն է:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հիշեցրել է, որ որոշման համաձայն` 2021 թվականի մարտ, ապրիլ, մայիս, հունիս ամիսներին արցախցիներին տրվում է 68,000 դրամ աջակցություն՝ բացառությամբ 18-63 տարեկան տղամարդկանց:

«Մինչև այժմ արցախցիներին տրամադրված աջակցությունների ծավալը կազմում է մոտ 33 մլրդ դրամ: Եվս 22 մլրդ դրամի աջակցության որոշում արդեն ունենք, որից մեկն այս հատկացումն է: Այսինքն՝ ընդհանուր հատկացումների ծավալը կազմելու է 55 մլրդ դրամ: Այս ծրագրով նախորդ ամիս 101 հազարից ավելի արցախցի ստացել են այս աջակցությունը»,- ասել է նախարարը։

Առաքելյանի խոսքով՝ մի փոքր խումբ քաղաքացիներ դուրս են մնացել բազաներում որոշակի խնդիրների պատճառով, առաջիկայում կարգավորումներ կլինեն, աջակցություն ստացողների ցանկում կներառվեն նաև այդ քաղաքացիները։

Ընթերցեք նաև․ Արցախին մոտ 6 մլրդ դրամի աջակցություն է տրվել․ Հետպատերազմյա ծախսերի ուղղությունները

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---