Նախարար․ ՀՀ-ում կորոնավիրուսի կրկնավարակի մոտ 600 դեպք կա15 ապրիլի 2021 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի կրկնավարակի մոտ 600 դեպք: Այդ մասին տեղեկացրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա Ազգային ժողովում ներկայացնում էր կառավարության ծրագրի 2020-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի առողջապահության ոլորտի վիճակը: Նախարարը նշել է՝ որպեսզի կորոնավիրուսի կրկնավարակ գրանցվի, առաջին վարակումից առնվազն 90 օր պետք է անցնի։ Համավարակի հետ կապված վիճակը նախարարը կայուն լարված է գնահատել՝ նշելով, որ օրական ունենում ենք 800-900 հիվանդ, որոնք բժշկական օգնություն են ստանում տանը և պոլիկլինիկաների հսկողության տակ են։ Նախարարը տեղեկացրել է, որ 2020-ին իրականացվել է 595,000 թեստավորում, որից 159,000-ը դրական է եղել, 40,000-ից ավելի հիվանդ օգտվել է ստացիոնար բուժումից։ Հայաստանում ապրիլի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 206,142-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3817 դեպք կա, այլ պատճառով՝ 964։ Փաստացի բուժվողների թիվը 16,236 է։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին |