ԱՆ․ Պատվաստման մասին կեղծ լուրերին խիստ ենք մոտենալու` ԱԱԾ, Ոստիկանություն կդիմենք15 ապրիլի 2021 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսով պայմանավորված ամեն ինչ և հատկապես պատվաստանյութերը դառնում են քաղաքական շահարկումների առարկա և դա միայն Հայաստանին չէ բնորոշ, հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա նշել է, որ պատվաստման գործընթացի վերաբերյալ սուտ տեղեկություններ են հնչում։ «Մենք շատ խիստ ենք մոտենալու և մեզ հայտնի դարձած բոլոր տեղեկությունները հայտնելու ենք Ոստիկանությանը, Ազգային անվտանգության ծառայությանը, որովհետև սա ազգային անվտանգության հարց ենք համարում։ Մարդկանց մոտ վտանգի, սուտ տեղեկատվության տարածումը խաթարում է ամբողջ գործընթացը, Covid-19-ի դեմ պայքարի միջոցառումները, որոնք փորձում է իրագործել կառավարությունը և ապահովագրել մեր բնակչությանն այս աղետից»,-հայտարարել է նախարարը՝ անդրադառնալով համավարակի մասին չճշտված լուրերին։ Նախարարը նշել է, որ մահվան դեպքերն ԱՆ-ին մտահոգում են և իրենք ամեն ինչ պետք է անեն, որ պատվաստման գործընթացը սահուն ընթանա, իսկ հիվանդությունը հաղթահարվի։ Ապրիլի 13-ից ՀՀ-ում սկսվել է զանգվածային պատվաստման գործընթացը, այն իրականացվում է կամավոր կերպով՝ ռիսկի խմբերի շրջանում։ Ռիսկի խմբերում ընդգրկված 55-ից ցածր տարիքի անձինք կպատվաստվեն «Սպուտնիկ V»-ով, իսկ 55-ից բարձր տարիք ունեցողները՝ AstraZeneca-ով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Ալմաթիում․ Կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները Նա նշել է, որ սահմանազատման գործընթացը պետք է անցնի Ալմաթիի հռչակագրի հիման վրա Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա Ալմաթիում մեկնարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը Մինչ հանդիպումը Միրզոյանին և Բայրամովին առանձին ընդունել է Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուն Կոնջորյան. Չի ստացվելու զավթել իշխանությունը, անկախ նրանից՝ ինչ տեսքով կգան՝ մի օր փողկապով, մի օր վեղարով Նա ասել է, որ իրենք ժողովրդի տված մանդատով ձևավորված մեծասմանություն են |