Մայորը բերման է ենթարկվել՝ 600,000 դրամ կաշառքը վերցնելիս![]() 15 ապրիլի 2021 - 19:07 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության Ջերմուկի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում մայորը բերման է ենթարկվել՝ 600,000 դրամ կաշառքը վերցնելիս։ Ապրիլի 13-ին ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հաղորդում է ստացվել, ըստ որի ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Վայոց ձորի մարզի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետը զինվորական կոմիսարիատի շենքում քաղաքացուց, որպես կաշառք, պահանջել էր 600,000 դրամ, որը պետք է փոխանցվեր ապրիլի 13-ին կամ 14-ին: Նա կաշառքը պահանջել է մի քաղաքացու զինապարտության տարկետումը դեռևս 2016 թվականին լրացած լինելու պայմաններում լրացուցիչ բժշկական հանձնաժողովային հետազոտումներ չանցկացնելու, այդ կապակցությամբ զինվորական գրքույկում համապատասխան նշումներ անելու, զինվորական գրքույկը կնիքելու և զինապարտության հարցը վերջնականապես լուծելու համար։ Կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ու Վայոց ձորի մարզային վարչությունների ծառայողների համատեղ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 14-ին հիշյալ ստորաբաժանման բաժանմունքի պետը 600, 000 դրամը ստանալու պահին բռնվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Եղեգնաձորի բաժին: Խուզարկությամբ նրա մեքենայի պահախցից հայտնաբերվել է 600,000 դրամը։ Հարուցվել է քրեական գործ։ Բերման ենթարկվածը, որ կոչումով մայոր է, ձերբակալվել է։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |