Աղազարյանը երկպալատ ԱԺ-ի անցում է առաջարկում՝ Արցախի ու Սփյուռքի ներգրավմամբ

Աղազարյանը երկպալատ ԱԺ-ի անցում է առաջարկում՝ Արցախի ու Սփյուռքի ներգրավմամբ

PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը կարծում է, որ խորհրդարանը պետք է 2 պալատ ունենա։ Այս մասին ինքը՝ Աղազարյանը հայտարարել է ԱԺ-ում ելույթի ժամանակ։

«Բացի մեր պալատից՝ ունենում ենք երկրորդ պալատ, ենթադրենք՝ 100 հոգուց բաղկացած, որտեղ 50 հոգուն ընտրում են Արցախից ու հայրենիքի այս հատվածից, իսկ մնացած 50 հոգուն՝ ամբողջ աշխարհից։ Հավաքվում են տարին 1 անգամ ու ինչ-որ գործառույթներ իրականացնում, որոնք կարելի է մանրամասնել», - նշել է նա։

Խորհրդարանականները նշել են, որ իրավաբանները կհակազդեն՝ Սահմանադրության ու միջազգային իրավունքի դրույթներով։ Դրա համար, ըստ Աղազարյանի՝ պետք է սկսել ամենաստորին մակարդակից՝ որը Հանրային խորհուրդն է, ու այն այդ սկզբունքով ձևավորել, այնուհետև կամաց-կամաց բարցրացնել այդ մարմնի լիազորությունները։

Նա նշել է նաև, որ պետական կառավարման համակարգերում կանանց թիվը պետք է լինի 1/3-ից ոչ պակաս, որպեսզի, եթե պատերազմ լինի, ու տղամարդիկ բանակ գնան, համակարգն անխափան աշխատի։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---