Բերման է ենթարկվել Մեղրիի քաղաքապետը, այլ սյունեցիներ` ևս

Բերման է ենթարկվել Մեղրիի քաղաքապետը, այլ սյունեցիներ` ևս

PanARMENIAN.Net - Ապրիլի լույս 22-ի գիշերը Սյունիքում ձերբակալություններ են եղել, այդ թվում բերման է ենթարկվել Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը։ Այդ մասին տեղեկացրել է նրա փաստաբան Գայանե Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում։

Զաքարյանին Երևան են տեղափոխել, նա Քննչական կոմիտեում է։

«Որևէ մեկը դեռ չի բացատրել, թե ինչ դատավարական կարգավիճակով, ինչ քրեական գործի շրջանակում, արդյոք Զաքարյանը պետք է մասնացի որևէ գործողության, թե ոչ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է նրա փաստաբանը։

Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը տեղեկացրել է, որ Գորիսի փոխքաղաքապետը ևս տարվել է բաժին, Սյունիքում 20-ից ավելի մարդ է բերման ենթարկվել, գրում է Aysor.am-ը։

Ապրիլի 22-ի առավոտյան բերման են ենթարկել նաև Շուռնուխ վարչական շրջանի բնակիչ Արարատ Աղաբեկյանին։ Նա այն քաղաքացիներից է, ում տունն անցել էր ադրբեջանցիների տիրապետության տակ և նա սեփական ձեռքերով այրել է այն, գրում է «Առավոտը»։

Նրան գյուղից չեն տարել՝ հորական տանն էր Գորիսում։

Ապրիլի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցերը Սյունիքի համայնքեր մեծամասամբ անցել են լարված մթնոլորտում, նրա հասցեին հնչել են վիրավորանքներ և մեղադրանքներ։ Դրանից հետո Փաշինյանը ոստիկանության և ԱԱԾ պետերին հանձնարարել է անհետաձգելի կտրուկ և հատուկ միջոցառումներ ձեռնարկել Մեղրիում և Ագարակում տեղի ունեցածի կապակցությամբ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---