Տեր-Պետրոսյանը՝ Սյունիքի դեպքերի մասին. Սադիզմի լպիրշագույն դրսևորումն է

Տեր-Պետրոսյանը՝ Սյունիքի դեպքերի մասին. Սադիզմի լպիրշագույն դրսևորումն է

PanARMENIAN.Net - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 21-ին Սյունիք այցին, դրվագներից մեկը բնութագրել է որպես սադիզմի լպիրշագույն դրսևորում:

«Ինձ համար Փաշինյանի Սյունյաց արշավանքի ամենանողկալի դրվագն ուշ երեկոյան, առանց թույլտվության, նրա ներխուժումն էր շուռնուխեցի մի կնոջ բնակարան: Ավելի նվաստացուցիչ վիճակում չէի ուզի տեսնել երկրիս վարչապետին, որի պատկերացումը քաղաքացու իրավունքների մասին, ցավոք, չի տարբերվում ճորտատիրոջ պատկերացումից»,- ասել է նա, տեղեկացնում է iLur.am-ը։

Խոսքը շուռնուխցու կնոջ տուն Փաշինյանի և նրան ուղեկցող անձանց ուշ երեկոյան այցելության մասին է, երբ կինը նախապես ասել է՝ չի ցանկանում, որ իր տուն այցելեն, փակել է դուռը, բայց իրենք եկել են։

Ընթերցեք նաև․ Սիմոնյան․ Վարչապետի հետ հյուրընկալվեցինք Շուռնուխի մի քանի տներում

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---