Սյունիքի նախկին մարզպետը բոքսի մենամարտի է կանչել Հրաչյա Հակոբյանին

Սյունիքի նախկին մարզպետը բոքսի մենամարտի է կանչել Հրաչյա Հակոբյանին

PanARMENIAN.Net - Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող հայրենիք» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի՝ փոխադարձ վիրավորանքներով հեռակա բանավեճը շարունակվում է բոքսի ռինգ հրավերով։

Ապրիլի 22-ին՝ անդրադառնալով վարչապետին Սյունիքում հայհոյելու ու, իշխանության գնահատականով, նախկինների կազմակերպված խուլիգականան այլ արարքներին հետևած ձերբակալություններին, Հակոբյանը հայտարարել էր, որ Փաշինյանին Սյունիքը չի «մերժում», և պետք է իրադարձությունների մասնակիցներին ձերբակալել ստորացնելով։ Դրան ի պատասխան Վահե Հակոբյանը ցույցի ընթացքում ասել էր, որ «Հրաչիկ ա, Հրաչուհի ա ինչ ա, կհրավիրեմ առանց ոստիկանների ինձ հետ մենախոսության», իսկ արդեն ապրիլի 23-ին Freenews.am հետ զրույցում Հրաչյա Հակոբյանն արձագանքեց նույն ոճով՝ «Վահիկ ա, Վարսիկ ա՝ որ մենախոսությունը չգիտի անգամ ինչ է․․․ պատրաստ եմ հանդիպել իր հետ, առանց ոստիկանների, առավելևս որ այդպես չեմ շրջում․․․ պարզապես թող ասի՝ ինչ ձևաչափով, որտեղ ու երբ է հանդիպումը պատկերացնում։ Ես դրա համար նրան տալիս եմ 24 ժամ ժամանակ»։

Դրան ի պատասխան հնչեց ռինգի առաջարկը։

«Քանի որ Հրաչուհին առաջարկել է տեղը, ժամը և ֆորմատն ընտրել, առաջարկում եմ այս ֆորմատը․․․ ապրիլի 25-ին՝ իրենց հորինած Քաղաքացու օրվա կապակցությամբ, հին ավանդական բարի բոքսը, բոքսի օրենքներով, ռինգում։ Օրանժ համալիր, ժամը 12։00։ Ձեզ բոլորին հրավիրում են լուսաբանելու», - նշել է նա։

Հակոբյանը վստահություն է հայտնել, որ Հրաչյա Հակոբյանը դուրս կգա այնտեղից ծնկաչոք, բայց ռինգի օրենքներով, ու նշել, որ համաձայն չի լինի առանց լրագրողների մենամարտի, քանի որ դրանից հետո Հրաչյա Հակոբյանը կարող է ինչ ուզես խոսել։

Հրապարակման պահին Հրաչյա Հակոբյանը դեռ չի արձագանքել հրավերին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---