Պատգամավոր․ Հրաչյա Հակոբյանի հայտարարությունները պետք է էթիկայի հանձնաժողովում քննարկել

Պատգամավոր․ Հրաչյա Հակոբյանի հայտարարությունները պետք է էթիկայի հանձնաժողովում քննարկել

PanARMENIAN.Net - ԱԺ անկախ պատգամավորները դիմել են խորհրդարանական խմբակցություններին, որպեսզի վերջիններս դիմեն ԱԺ նախագահին՝ էթիկայի հանձնաժողով ստեղծելու և «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանի վերջին հայտարարությունները քննարկման առարկա դարձնելու նպատակով։ Այդ մասին ասել է «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Նրա գնահատմամբ՝ ուսումնասիրության առարկա պետք է դառնա Հակոբյանի այն ձևակերպումը, թե «այո, սյունեցիներին ստորացնելով պետք է բերման ենթարկեն», գրում է «Առավոտը»։

Աննա Գրիգորյանը հարցադրում է արել, թե արդյո՞ք դա ԱԺ պատգամավորի միտք է։

«Ոչ, որովհետև այն խախտում է մի շարք օրենքներ, որոնց մասին նշել ենք մեր դիմումի մեջ։ Դեռ արձագանք չունենք, և այսօր կխոսեմ խմբակցությունների հետ։ Երբ ԲՀԿ պատգամավորն օգտագործեց «ժեխ» բառը, ստեղծվեց էթիկայի հանձնաժողով։ Ինչո՞ւ այս դեպքում բոլորը լուռ են։ Ուզում եմ, որ շատ հստակ գնահատականներ տրվեն»,-ասել է նա։

Ինչ վերաբերում է «Իմ քայլի» պատգամավոր Արփի Դավոյանի ձևակերպմանը, թե «Էդ Սյունիքում որևէ մեկն անպատիժ չի մնա», Գրիգորյանը համոզմունք է հայտնել, որ դա բացառապես անհարգալից վերաբերմունքի դրսևորում է։

«Այսօր էլ շատերը խոսում են ու ասում, թե սյունեցին այսպիսին չի կարող լինել, պետք է լինել այնպիսին։ Դուք ի՞նչ կապ ունեք սյունեցու հետ, որ նման որակումներ եք տալիս։ Այսինքն, ձեր համար նախընտրելի և ոչ նախընտրելի սյունեցիներ կա՞ն։ Սա ի՞նչ տարանջատում է։ Նման բաժանումը հասել է սյունեցիների մոտ»,-ասել է նա։

Ավելի վաղ Հրաչյա Հակոբյանը, արձագանքելով լրագրողի հարցին, որ բերման են ենթարկվել հարյուրավոր սյունեցիներ, ասել էր․ «Բա պետք է բերման ենթարկվեն, պետք է այ ըտենց ստորանալով բերման ենթարկվեն»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---