Գերիների հարցով ՀՀ և Ադրբեջանի ԱԱԾ-ների միջև հեռախոսակապ կա![]() 29 ապրիլի 2021 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի ազգային անվտանգությանծառայությունների ղեկավարների հանդիպումներ պարբերաբար լինում են գերիների հարցին լուծում տալու համար: Այդ մասին ասել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։ «Վերջին անգամ երևի մի ամիս առաջ են հանդիպել։ Բայց դա չի նշանակում, որ կապ չկա. անմիջական հանդիպումներից բացի նաև հեռախոսային կապ գոյություն ունի», - ասել է Մելքոնյանը։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կարևորելով միջազգային ակտիվությունը հայ գերիների վերադարձի հարցում, կառավարության նիստում հայտարարել է, որ դա լավատեսություն է ներշնչում, որ այս հարցում կլինեն կոնկրետ արդյունքներ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |