ԱԱԾ փոխտնօրեն. Մեղրիի միջանցքի մասին խոսք չկա և չի կարող լինել

ԱԱԾ փոխտնօրեն. Մեղրիի միջանցքի մասին խոսք չկա և չի կարող լինել

PanARMENIAN.Net - ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը, անդրադառնալով Մեղրիի միջանցքի վերաբերյալ խոսակցություններին, վստահեցրեել է՝ դրա մասին խոսք չկա և չի կարող լինել:

«Կարող են լինել լոգիստիկ հնարավոր ճանապարհներ, կարող են լինել տրանզիտ բեռնափոխադրումների համար երկաթգծի ճանապարհներ, բայց ոչ թե միջանցի հետ կապված հարցեր»,- ասել է նա, տեղեկացնում է «Ա1+»-ը։

Անդրադառնալով չեզոք գոտու մասին խսակցություններին՝ Մելքոնյանն ասել է, որ ամեն պետություն այն կառուցելու է իր հաշվին։

«Նրանք իրենց տարածքում պետք է անեն, մենք՝ մեր տարածքում»,- ասել է Մելքոնյանը։

Խոսելով Սյունիքում իրավիճակի մասին՝ նա ասել է, որ պատերազմը նոր է ավարտվել, դեռ չկա պայմանագիր, կա հանձնաժողով, որը պատրաստվում է դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերին:

«Ռազմաքաղաքական իրավիճակն այդ հատվածում չենք կարող ասել, որ հանգիստ է և ռիսկեր չի պարունակում, ցանկացած անձի մոտ կարող է անհանգստություն լինել։ Ամբողջ բնագծով դեռ դիրքավորված են մեր և իրենց պաշտպանական զորքերը, բնագիծը դեռ վերջնական կարգավորված չէ, բայց դրա վերաբերյալ պետք է երկու պետության մեջ ժամանակի ընթացքում քննարկումներ լինեն, երբ ռազմաքաղաքական իրավիճակը կհանդարտվի»,-ասել է նա։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե Հայաստանը Սյունիքի մարզով Ադրբեջանին դեպի Նախիջևան միջանցք չտրամադրի, ապա Ադրբեջանը դա կանի ուժով: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ընթացող ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում ելույթում հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չպետք է անտեսի Ադրբեջանի նախագահ Իլահմ Ալիևի ագրեսիվ նկրտումները։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---