Մարտունիից 18 կմ հարավ-արևելք 2.3 մագնիտուդով երկրաշարժ է եղել

Մարտունիից 18 կմ հարավ-արևելք 2.3 մագնիտուդով երկրաշարժ է եղել

PanARMENIAN.Net - Մայիսի 1-ին՝ տեղական ժամանակով ժամը 08:18-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 04:18-ին), Հայաստանի Մարտունիից 18 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի մարզի Աղնջաձոր, Արտաբույնք, Թառաթումբ, Հորս, Սալի և Քարագլուխ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 40.01⁰ և արևելյան երկայնության 45.44⁰ աշխարհագրական կոորդինատներով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---