Փաշինյանը Կազանից այլ ինքնաթիռով է վերադարձել․ Կառավարականն անսարք էր

Փաշինյանը Կազանից այլ ինքնաթիռով է վերադարձել․ Կառավարականն անսարք էր

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Կազանից Հայաստան է վերադարձել այլ ինքնաթիռով։ Այդ մասին հայտնել են կառավարությունից, տեղեկացնում է Aysor.am-ը։

Ավելի վաղ կառավարությունից հայտնել էին, որ վարչապետի ինքնաթիռում տեխնիկական անսարքություն է հայտնաբերվել, որը կարգավորվում է:

«Եթե խնդիրը չլուծվեց, պատվիրակությունը կվերադառնա այլ ինքնաթիռով», - նշել էին գործադիր մարմնից։

Փաշինյանը և նրա գլխավորած պատվիրակությունը Կազանում մասնակցում էին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---