ՀՀ նախագահ․ Երկրի զարգացման օրակարգը պետք է ձևավորվի մեր կողմից և իրականություն դառնա մեր աշխատանքով![]() 1 մայիսի 2021 - 13:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ՝ նշելով, որ երկրի զարգացման օրակարգը պետք է ձևավորվի մեր կողմից և իրականություն դառնա մեր աշխատանքով: Նա նշել է, որ միայն միասնական աշխատանքը կարող է դառնալ մեր հայրենիքի, այսօրվա վիճակից դուրս գալու, ստացած վերքերից վերականգնվելու փրկօղակը: «Այսօր Աշխատանքի օրն է, ևս մեկ հիշեցում, որ նույնիսկ և հատկապես ամենաբարդ ու ճակատագրական իրավիճակներում աշխատելն անհրաժեշտություն է՝ անձնական, ազգային, պետական անհրաժեշտություն: Յուրաքանչյուրիս մեջ կա ներուժ՝ անելու ավելին, հասնելու ավելիին, արթնացնելու կամ վերագործարկելու մեր մեջ այդ թաքնված ընդունակությունը: Ցանկացած մարդ, որն իր ընտանիքին, հայրենիքին, ժողովրդին ծառայելու ցանկություն ունի, պետք է կարողանա, հնարավորություն ունենա դա անել: Եվ դրա համար չպետք է խոչընդոտներ լինեն: Մենք ունեցել ենք տաղանդավոր գիտնականների, հաջողակ ձեռներեցների, հայտնի քաղաքական գործիչների, շնորհալի նկարիչների, երաժիշտների ու գրողների, լավ արհեստավորների և հողագործների սերունդներ: Լինենք ժառանգը մեր նախնիների տաղանդի, կարողությունների և հմտությունների, լինենք հայրենիք արարող հասարակություն, հայրենիքը շենացնող հասարակություն»,-ասվում է ուղերձում։ Նա նշել է, որ մեր առաջնահերթ խնդիրները պետք է լինեն երկրի մեջքը քաղաքականապես ու տնտեսապես, բարոյապես ու ֆիզիկապես ուղղելը, պատերազմի անմիջական հետևանքների վերացումը և կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |