Շենգավիթի թաղապետ․ Մի մարդ կանգնեցրեց մեքենան՝ ասաց, որ վիրավոր է, խնդրեց փրկել կյանքը

Շենգավիթի թաղապետ․ Մի մարդ կանգնեցրեց մեքենան՝ ասաց, որ վիրավոր է, խնդրեց փրկել կյանքը

PanARMENIAN.Net - Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով «Թոխմախ» գերեզմանատան մոտ հրազենի կիրառմամբ քրեական միջադեպին, պարզաբանել է, թե ինչ հանգամանքներում են ինքն ու Մալաթիա-Սեբաստիա վ/շ ղեկավարը վիրավորներից մեկին հասցրել հիվանդանոց։

«Shamshyan.com-ի հաղորդմամբ, ապրիլի 30-ին Երևանի քաղաքային («Թոխմախ») գերեզմանատան մոտ քրեական միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով վնասվածք ստացած անձանցից մեկին հիվանդանոց ենք տեղափոխել ես և Մալաթիա-Սեբաստիա վ/շ ղեկավար Դավիթ Կարապետյանը:

Թյուրընկալումներից խուսափելու համար տեղեկացնեմ, թե ինչ է տեղի ունեցել: Երեկ երեկոյան՝ աշխատանքային հանդիպումից հետո, Դավիթ Կարապետյանի հետ, նրա մեքենայով Նոր Նորքից վերադառնում էինք: Դավիթ Բեկ փողոցում մեքենան կանգնեցրեց մի մարդ, ով, դատելով տեսքից, լավ վիճակում չէր ու օգնության կարիք ուներ: Քաղաքացին ասաց, որ վիրավորված է և խնդրեց փրկել իր կյանքը: Բնականաբար, նրան շտապ տեղափոխեցինք մոտակա հիվանդանոց»,-ասվում է գրառման մեջ։

Մկրտչյանը հույս է հայտնել, որ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում, և նրա (ինչպես նաև ըստ մամուլի՝ մյուս վիրավորների) առողջությունը շուտ կվերականգնվի:

«Հորդորում եմ քաղաքացիական պարտքի և մարդկային բնական վերաբերմունքի դրսևորումը չտեղափոխել ենթադրությունների, առավել ևս շահարկումների տիրույթ»,-ասվում է գրառման մեջ։

Ըստ Shamshyan.com-ի, մայիսի 1-ին, մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկա» է տեղի ունեցել Երևանում՝ «Թոխմախ» գերեզմանատան մոտ ։ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենային վնասվածքներով 3 քաղաքացի, 1 հոգի էլ՝ դանակահարված։ դեպքի վայրը։ Ոստիկաններին հաջողվում է հայտնաբերել մարտաֆիլմ հիշեցնող դեպքի վայրը, որտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր, ավտոմատ, ատրճանակ, կրակված պարկուճներ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---