Փաշինյանն առաջարկում է Սարգսյանին պատմել 2015 թ. աշնան և 2016 թ. ձմռան իրադարձությունների մասին

Փաշինյանն առաջարկում է Սարգսյանին պատմել 2015 թ. աշնան և 2016 թ. ձմռան իրադարձությունների մասին

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԱԺ հատուկ նիստում, որին քննարկվում է վարչապետի ընտրության հարցը, անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին, ասել է, որ այն ԼՂ կարգավորման շուրջ բանակցային բովանդակության նոր շերտեր բացելու լավ հնարավորություն է։

Ըստ Փաշինյանի, բանակցային բովանդակությունը փոխվել է 2015թ. աշնանը, 2016թ. ձմռանը։ Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ եթե Սերժ Սարգսյանը որոշել է բացահայտումներ անել, ապա թող «պատմի 2015 թ. աշնան և 2016 թ. ձմռան իրադարձությունների մասին»։

«Մերժվածը, խոսելով ԼՂ ապագա կարգավիճակի հստակեցման մասին, օգտագործել է «Լեռնային Ղարաբաղի բնակչություն» հասկացությունը: Երբ տարիներ անց բանակցային փաստաթղթեը բացվեն, մենք կիմանանք, որ ժամանակին Սերժ Սարգսյանը միջնորդներին նամակ է գրել, որ ինքը մտահոգություն ունի ենթադրվող հանրաքվեի մասով, քանի որ պոտենցիալ հանրաքվեին ենթարդվում էր նաև Լեռնային Ղարաբաղի բնակիչ ադրբեջանցիների մասնակցությունը»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը։

Նա հավելել է, որ ԼՂ բնակիչ լինելու համար, պետք է այնտեղ բնակվել։ «Երբ ես ամիսներ առաջ խոսում էի Շուշիի մասին, ասում էին, որ երբեք չի եղել այդպիսի հարց բանակցային գործընթացում։ Հարց՝ ԼՂ ազգությամբ ադրբեջանցի բնակիչները որտե՞ղ պետք է բնակվեին։ Հուսով եմ՝ բոլորս հասակում ենք այս հարցի պատասխանը»,- ասել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ կամ համապատասխան փաստաթղթեր։ «Կան բանակցությունների արձանագրություններ, որոնց հետ ես աշխատել եմ 2018թ-ին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո»,- ասել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---