Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել

Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն Ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննվել է, որից հետո նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 306-րդ հոդվածի հատկանիշներով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):

Հակոբյանն ասել է, որ խոսքը պատերազմից հետո հրավիրված ասուլիսի ժամանակ իր հնչեցրած մտքերի մասին է, տեղեկացնում է Factor.am-ը։

Պատասխանելով հարցին, թե ընդունո՞ւմ է արդյոք առաջադրված մեղադրանքը՝ նա հայտնել է․ «Քննիչին ասել եմ»։

2020թ. նոյեմբերին Մովսես Հակոբյանը հայտարարել էր, որ Հայաստանը ձեռք է բերել ՍՈւ-30 ՍՄ, ԶՈւ 23-2, «Օսա-ԱԿ»-ներ, բայց դրանցից ոչ մեկը չի կրակել պատերազմի ընթացքում։ ՊՆ-ն հերքել էր այդ տեղեկությունները ու հայտարարել, որ դրանք պետական գաղտնիք են պարունակում։ Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն ասել էր, որ Հակոբյանի հայտարարություններով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---