Դեսպան․ Մակրոնն ու Պուտինը պայմանավորվել են վերսկսել ջանքերը ԵԱՀԿ ՄԽ շրջանակում 4 մայիսի 2021 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները պայմանավորվել են վերսկսել ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակի կայուն կարգավորմանը հասնելու համար: Մոտ ապագայում այս ուղղությամբ կոնկրետ նախաձեռնություններ կձեռնարկվեն։ Այդ մասին հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը` անդրադառնալով ՌԴ նախագահ և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցին, տեղեկացնում է Արմենպրեսը։ «Հանրապետության նախագահն ապրիլի 26-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ նախագահ Մակրոնն ընդգծել է գերիների, մարդասիրական աջակցության և ժառանգության պահպանման հարցերում կոնկրետ առաջընթաց գրանցելու անհրաժեշտությունը: Երկու նախագահները պայմանավորվել են վերսկսել ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում` իրավիճակի կայուն կարգավորմանը հասնելու համար: Մոտ ապագայում այս ուղղությամբ կոնկրետ նախաձեռնություններ կձեռնարկվեն»,- նշել է Լաքոթը: Դեսպանն ընդգծել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վերսկսումը համանախագահների գերակա խնդիրն է, ինչպես այդ մասին նշվել է նրանց ապրիլի 13-ի հայտարարությունում: Անդրադառնալով հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ի՞նչ քայլեր են ձեռնարկում, որպեսզի Ադրբեջանն ի վերջո վերադարձնի Բաքվում պահվող հայ ռազմագերիներին, դադարեցնելով մարդու իրավունքների խախտումները՝ դեսպանը նշել է, որ համանախագահների վերջին հայտարարությունում կոչ էր արվում վերադարձնել բոլոր ռազմագերիներին: «Ապրիլի 13-ի իրենց հայտարարության մեջ համանախագահները կոչ են արել միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն ազատել բոլոր ռազմագերիներին և պահվող անձանց: Ապրիլի 24-ին պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը Ֆրանսիայի դեսպանությունում ընդունել է գերիների ընտանիքներին»,- հայտնել է դեսպանը: Լաքոթն անդրադարձել է նաև Բաքվում բացված, այսպես կոչված, «Հաղթանակի պուրակին», որտեղ ներկայացված են պատերազմի ընթացքում, որպես ռազմական ավար վերցված հայկական զինտեխնիկան և հայ զինվորների տեսքով մոմե մանեկեններ, հիշեցնելով իր այն հայտարարությունը, որ պատերազմը ներկայացում բեմադրելու առարկա չէ, և այժմ առաջնահերթությունը հակամարտության լուծումը գտնելն է: Ավելի վաղ ԵԱՀԿ գործող նախագահը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինկսի խմբի շրջանակում՝ իրավիճակի լիարժեք կարգավորման համար։ Ըստ նրա՝ բանակցությունները պետք է հանգեցնեն ղարաբաղյան հակամարտության համապարփակ խաղաղ և կայուն կարգավորման։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը |