Եվս 3 ռազմագերի է վերադարձել ՀՀ

Եվս 3 ռազմագերի է վերադարձել ՀՀ

PanARMENIAN.Net - «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կատարած ՌԴ զինված ուժերի ինքնաթիոռվ հայրենիք է վերադարձել ևս 3 ռազմագերի։

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում Ադրբեջանը վերադարձրել է երեք հայ ռազմագերների: Լիահույս ենք, որ այս գործընթացը կունենա իր տրամաբանական շարունակությունն ու շուտափույթ ավարտը», - նշվում է հայտարարությունում։

Sputnik-ի ադրբեջանական ծառայության հողորդմամբ, ազատ արձակվածներն են Ռոբերտ Վարդանյանը, Սամվել Շուխյանն և Սեյրան Թամրազյանը։

ՀՀ ԱԳՆ տվյալներով` Ադրբեջանում մոտ 200 հայ գերի է պահվում, ըստ իրավապաշտպանների` թիվը մոտ է 300-ի։ Մոտ 70-ը պատերազմից հետո վերադարձել է ՀՀ։

Առնվազն 19 գերի, որից 4-ը՝ կին, սպանվել է գերության մեջ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---