Մարուքյան. Եթե, ըստ զեկույցի, Դավթյանն Ապրիլյանի մեղավորներից է` նա չպետք է ԳՇ պետ լիներ

Մարուքյան. Եթե, ըստ զեկույցի, Դավթյանն Ապրիլյանի մեղավորներից է` նա չպետք է ԳՇ պետ լիներ

PanARMENIAN.Net - ԱԺ-ում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի դռնփակ նիստից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է, որ եթե այսօրվա ԳՇ պետ Արտակ Դավթյանը, ըստ զեկույցի, նաև ըստ իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարցազրույցների, մեղավորներից է, նա հիմա չպետք է լիներ ԳՇ պետ։

«Դա ինձ համար կարևոր սիգնալ է, ինդիկատոր է, որ եթե այդպես է՝ մենք չունենք անկողմնակալ քննություն այս մասով: Ով պետք է՝ չի մեղադրվի նման բաների մեջ, որ սա եղավ քո պատճառով, այն եղավ, իսկ ով որ հակառակ ճամբարում է՝ նա կմեղադրվի»,- ասել է նա՝ նշելով նաև, որ հանձնաժողովն իրապես մեծ աշխատանք է կատարել, գրում է «Առավոտը»։

«Չեմ կարող ասել, որ զեկույցից գոհ եմ: Զեկույցն ունի որոշակի թերություններ, որոնց մասին խոսեցի փակ ռեժիմով»,- հավելել է նա:

Ըստ նրա Ապրիլյանի թերությունները չպետք է գաղտնի պահվեն, ուստի լոբբինգ են անելու, որ այն հրապարակվի։

Մայիսի 5-ին Ազգային ժողովը փակ նիստում քննարկել է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը: Ավելի վաղ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի 97 էջից բաղկացած զեկույցը, քննիչ հանձնաժողովի մեծամասնության կողմից հաստատվել և ուղարկվել էր Ազգային ժողովի նախագահին։

Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ստեղծվել էր 2019-ին խորհրդարանի 47 պատգամավորի ստորագրության հիման վրա, իրավունքի ուժով:Այնուհետև հանձնաժողովի գործունեությունը երկարացվել էր ևս 6 ամսով։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---