Մոնթե անունով նորածինների թիվը գրեթե կրկնապատկվել է

Մոնթե անունով նորածինների թիվը գրեթե կրկնապատկվել է

PanARMENIAN.Net - Հայաստանում 2020թ․ նորածիններին Մոնթե անվանելու դեպքերը գրեթե կրկնապատկվել են։ Այդ են վկայում Վիճակագրական կոմիտեի տվյալները։

Եթե 2019-ին Մոնթե անունով կոչել են 310 երեխայի, ապա 2020-ին նրանց թիվը հասել է 570-ի։

2020-ի տղայի ամենատարածված անունը Դավիթն է եղել (1346), որին հաջորդում են Նարեկը (902) ու Հայկը (610)։ Անունների այս եռյակն առաջնային է մնում արդեն մի քանի տարի շարունակ։

Իսկ աղջիկներին, ինչպես նախորդ տարիներին, 2020-ին ևս ամենից հաճախ անվանակոչել են Նարե (745), որին հաջորդում են Մարիա (613) և Անգելինա (592) անունները։

2020-ին Հայաստանում ծնվել է 19 053 տղա և 17 299 աղջիկ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---