Կոմանդոսի տուն-թանգարան կստեղծվի 6 մայիսի 2021 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի տուն, նրա ընտանիքի անդամների հետ քննարկել տուն-թանգարան հիմնելու առաջարկը, զրուցել Արցախյան պատերազմի հերոսի անցած ուղու մասին, ծանոթացել նրա կյանքի՝ շատերի համար դեռևս անհայտ առանձին դրվագների հետ: Նախագահը հանդիպել է Կոմանդոսի այրու՝ Հասմիկ Սահակյանի, որդու՝ Հայկ Տեր-Թադևոսյանի և ընտանիքի մյուս անդամների հետ: Հանդիպումը նախաձեռնել էր գործչի ընտանիքը: Օրերս Հայկ Տեր-Թադևոսյանը հանդիպել էր նախագահ Սարգսյանի հետ և հայտնել Արկադի Տեր-Թադևոսյանի տուն-թանգարան հիմնելու գաղափարի մասին, միաժամանակ, իրենց տուն հրավիրելով նրան: Նախագահը հավանություն էր տվել տուն-թանգարանի գաղափարին և պատրաստակամություն հայտնել աջակցելու դրա իրականացմանը: Սարգսյանն ասել է, որ ինքն ինչ-որ իմաստով Արկադի Տեր-Թադևոսյանի ապագա տուն-թանգարանի առաջին այցելուն է: «Հույս ունեմ, որ տուն-թանգարանի գաղափարը կյանքի կկոչվի հնարավորինս շուտ և Կոմանդոսի մարտական ընկերները կգան այստեղ՝ հուշեր պատմելու, սիրելի հրամանատարի հետ նորից շփվելու, միաժամանակ, իրենց անցած ճանապարհի, իրենց հաղթանակների պատմությունները նաև ուրիշներին ներկայացնելու համար»,- նշել է նախագահ Սարգսյանը: Նրա խոսքով՝ թանգարանի հիմնումը մեծ նվեր կլինի մեր բոլոր հայրենակիցներին, որովհետև Արցախի հերոսի կյանքի պատմությունը հայրենիքին նվիրվելու, հայրենիքն անմնացորդ սիրելու փայլուն դաս է»,-ասել է նա: Սարգսյանը նշել է, որ մի քանի ամիս առաջ երկար զրույց է ունեցել Արկադի Տեր-Թադևոսյանի հետ, ով հանդիպման էր եկել որոշ գործընկերների հետ՝ անհանգստացած լինելով երկրի ներքին ու արտաքին քաղաքական, ռազմաքաղաքական վիճակով, կրթության ու տնտեսության զարգացման հարցերով: «Երկար խոսեցինք, և հերթական անգամ ինձ համար պարզ դարձավ, որ նա ոչ միայն հերոս է, լեգենդար հրամանատար, այլև նախ և առաջ ազնիվ, խորը մտավորական և լավ մարդ, պարզ մարդ, ով ապրելով հերոսական կյանք, մնացել է նույնքան պարզ, դրական եռանդով լցված: Մեծ մարդ էր Արկադի Տեր-Թադևոսյանը»,- նշել է Հանրապետության նախագահը: Հայկ Տեր-Թադևոսյանը հայտնել է, որ Կոմանդոսի տուն-թանգարանում ցուցադրվելու են հերոսի անձնական իրերը, մարտական ուղու հետ կապված փաստաթղթեր, քարտեզներ և այլ իրեր: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն |