Նախագահն ընդունել է Հայրենականի վետերաններին․ «Ազատությունն ու հաղթանակը երբեք չեն մատուցվում որպես նվեր»

Նախագահն ընդունել է Հայրենականի վետերաններին․ «Ազատությունն ու հաղթանակը երբեք չեն մատուցվում որպես նվեր»

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայրենական մեծ պատերազմի վետերաններ Ռոզալիա Աբգարյանին, Շողիկ Սարաֆյանին, Պապին Մարուխյանին և Խաչիկ Հովակիմյանին:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նրանց ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 76-րդ տարեդարձի առիթով:

«Ազատությունն ու հաղթանակը երբեք չեն մատուցվում որպես նվեր, դրանք ձեռք են բերվել ձեր կամքի ու ջանքերի շնորհիվ, ձեր առողջության գնով»,-ասել է նախագահը:

Ջերմ մթնոլորտում նախագահ Սարգսյանը զրուցել է վետերանների հետ: Նրանք իրենց հիշողություններն են պատմել պատերազմի տարիների, իրենց անցած մարտական ուղու, Հաղթանակի օրվա՝ մայիսի 9-ի զգացողությունների մասին, խաղաղության իրենց մաղթանքները փոխանցել ամբողջ հայ ժողովրդին:

Նախագահը հյուրերին և, հանձինս նրանց, բոլոր վետերաններին մաղթել է քաջառողջություն՝ նշելով, որ նրանց կյանքի պատմությունները ռազմահայրենասիրական դաս են սերունդների համար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---