Զուրաբյան․ ՀԱԿ-ը կարող է դաշինքով գնալ ընտրությունների, կամ` միայնակ, կարող է և չգնալ

Զուրաբյան․ ՀԱԿ-ը կարող է դաշինքով գնալ ընտրությունների, կամ` միայնակ,  կարող է և չգնալ

PanARMENIAN.Net - Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը չի բացառում սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրություններին դաշինքով մասնակցելու հավանականությունը։ Այդ մասին ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Նա հավելել է, որ Կոնգրեսում այժմ նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում, տարբեր քաղաքական ուժերի հետ բանակցություններ վարում, սակայն վերջնական որոշում դեռ չունեն։

«Հնարավոր է դաշինքով գնալ. հնարավոր է միայնակ գնալ, հնարավոր է ընդհանրապես չգնալ, ամեն ինչ էլ հնարավոր է»,-ասել է նա:

Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի՝ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին ընտրություններին մեկ դաշինքով մասնակցելու առաջարկին՝ Զուրաբյանն ասել է, որ դա երկրի բոլոր կարող ուժերը համախմբելու փորձ էր, քանի որ գործող իշխանություններից պետք է ազատվել։

Տեր-Պետրոսյանը, երկրոդ և երրորդ նախագահիներին միասնական դաշինք կազմելու առաջարկ էր արել և նշել․ «Ամբողջ հայության պարտքն է գիտակցել, որ Փաշինյանի վարչախմբի վերարտադրությունը Հայաստանի և Արցախի համար շատ ավելի վտանգավոր է, քան նույնիսկ Ադրբեջանից և Թուրքիայից բխող հնարավոր կամ ենթադրյալ սպառնալիքները»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---