Լուկաշենկոն իր բռնի մահվան դեպքում իշխանության փոխանցման հրամանագիր է ստորագրել

Լուկաշենկոն իր բռնի մահվան դեպքում իշխանության փոխանցման հրամանագիր է ստորագրել

PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշնեկոն հրամանագիր է ստորագրել իր բռնի մահվան դեպքում իշխանության փոխանցման մասին։

«Ինքնիշխանության և սահմանադրական կարգի պաշտպանության մասին» հռչակագրում ասվում է, որ «մահափորձի, ահաբեկչության, արտաքին ագրեսիայի, բռնի այլ գործողությունների հետևանքով» Բելառուսի նախագահի մահվան դեպքում իշխանությունը փոխանցվում է Անվտանգության խորհրդին, գրում է TJournal-ը։

Միաժամանակ երկրում հայտարարվում է արտակարգ կամ ռազմական դրություն։ Անվտանգության խորհուրդը նահանգապետերի մասնակցությամբ պետք է նշանակի և անցկացնի նախագահական ընտրություններ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---