Փաշինյան․ Պետությունը ժամկետանց պարտք չունի բիզնեսին

Փաշինյան․ Պետությունը ժամկետանց պարտք չունի բիզնեսին

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում, որտեղ երկրորդ անգամ քննարկվում է կառավարության ղեկավարի ընտրության հարցը, անդրադառնալով իր հասցեին հնչող մեղադրանքներին, հայտարարել է, որ խորքային փոփոխություններ են իրականացվել տարբեր ոլորտներում։

Փաշինյանը որպես օրինակ բերել է այն հանգամանքը, որ ոչ մի գործարար չի կարող ասել, որ հարկայինն իրենից հավելյալ գումար է ուզում։

Նա ասել է, որ վարչապետ ընտրվելուց հետո պարզել է՝ կառավարությունը բիզնեսին 274 միլիարդ դրամի պարտք ունի, իսկ 2021-ի մայիսի 1-ի դրությամբ պետությունը ժամկետանց պարտք չունի բիզնեսին՝ մոտ 500 միլիարդ դոլար է վերադարձվել:

«Մեր տնտեսության 30 տարվա ընթացքում ամենաակտուալ հարցը փայ մտնելու թեման էր, հիմա լսե՞լ եք որևէ մեկը որևէ բիզնեսում փայ մտնի»,- ասել է Փաշինյանը:

Նա որպես ձեռբերում է նշել նաև իրավիճակը քրեակատարողական հիմնարկներում, որտեղ ժամանակին մարդիկ հերթով էին քնում, սակայն այժմ պատմական նվազագույնի է հասցվել կալանավորվների և դատապարտվածների թիվը:

Նա վստահեցրել է, որ ՔԿՀ-ներում անմեղ մարդ չկա, ինչը մեծագույն ձեռքբերում է։

ԱԺ-ում երկրորդ անգամ քննարկվում է վարչապետի ընտրության հարցը։ Առաջադրված է միայն մեկ թեկնածու՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---