Փաշինյանը ցավակցել է Պուտինին

Փաշինյանը ցավակցել է Պուտինին

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կազանի դպրոցներից մեկում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

Հեռագրում ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, խորապես ցնցված եմ սույն թվականի մայիսի 11-ին Կազանի թիվ 175 դպրոցում տեղի ունեցած ողբերգության լուրից: Հատկապես շատ ցավալի է, որ զոհերի մեծ մասը երեխաներ են:

Խնդրում եմ Ձեզ անկեղծ ցավակցություններ և զորակցության խոսքեր փոխանցել զոհերի հարազատներին ու մտերիմներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր տուժածներին»:

Ռուսական Կազան քաղաքի համար 175 գիմնազիայում կրակոցների հետևանքով զոհվել է 7 երեխա ու մեկ ուսուցչուհի, 16 հոգի վիրավորվել է: Կրակոցներն արձակել է այդ դպրոցի շրջանավարտ, 19-ամյա Իլնազ Գալյավիևը, ձերբակալվել է։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---