Ադրբեջանում նորից զորավարժություններ կմեկնարկեն

Ադրբեջանում նորից զորավարժություններ կմեկնարկեն

PanARMENIAN.Net - Ադրբեջանի զինված ուժերի մայիսի 16-ին զորավարժություններ կմեկնարկեն 15,000 անձնակազմի և բոլոր զորատեսակների մասնակցությամբ։ Այդ մասին հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարարությունը։

Զորավարժություններին կմասնակցի մինչև 300 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, մինչև 400 միավոր հրթիռահրետանային կայանքներ, տարբեր տրամաչափի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ականանետներ և հակատանկային միջոցներ, մինչև 50 միավոր ռազմական ավիացիա և տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր, գրում է Interfax.az-ը։

Հիմնական շեշտը դրվելու է հրամանատարության և վերահսկողության, զորքերի մարտական պատրաստության և վերախմբավորման, մարտական համակարգման և զինված կազմավորումների, հրթիռային և հրետանային զորքերի, ավիացիայի և հատուկ նշանակության ջոկատների միջև փոխազդեցության բարելավման վրա։

Զորավարժությունները կտևեն մինչև մայիսի 20-ը։ .

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---