«Պատրոն Դավոն» ազատ է արձակվել![]() 17 մայիսի 2021 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Վերաքննիչ դատարանը, նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, որոշում է կայացրել բավարարել պաշտպանական կողմի բողոքն ու ազատ արձակել զենքի առուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին` «Պատրոն Դավոյին»։ Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Արմեն Հարությունյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։ Փետրվարի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել էր Գալստյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը։ Ըստ ԱԱԾ-ի՝ Գալստյանն առանձնապես խոշոր չափերով գումարներ է հափշտակել ՊՆ-ից։ Իր հերթին, Գալստյանը հայտարարություն էր տարածել՝ ընդգծելով, որ «կա՛մ նախաքննական մարմինը չի ցուցաբերել բավարար պրոֆեսիոնալիզմ, կա՛մ փորձում է ստեղծել պատրանք, որ ԶՈւ-ին մատակարարվել է 70-ականների զինամթերք»։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |