Ադրբեջանն ու ԵՄ-ն քննարկել են ԼՂ և էներգետիկ հարցեր

Ադրբեջանն ու ԵՄ-ն քննարկել են ԼՂ և էներգետիկ հարցեր

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի օգնական, արտաքին քաղաքականության հարցերի գծով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը Բրյուսելում հանդիպել է ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարգեյիի հետ։

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղին և էներգետիկ նախագծերին առնչվող հարցեր, գրում է Interfax.az-ը՝ Վարգեյիի թվիթերյան գրառմանը հղումով։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ-Ադրբեջան երկկողմ գործակցության, Լեռնային Ղարաբաղի, կորոնավիրուսի պանդեմիայից հետո տնտեսության վերականգնման հարցեր, ինչպես նաև ТАР գազամուղի պոտենցիալը»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---