Քաղաքացիները գիշերը հավաքվել են կառավարության շենքի մոտ

Քաղաքացիները գիշերը հավաքվել են կառավարության շենքի մոտ

PanARMENIAN.Net - Մայիսի լույս 20-ի գիշերը, ժամը 01.00-ի սահմաններում կառավարության մոտ քաղաքացիներ էին հավաքվել։ Սոցիալական ցանցերում տարբեր օգտատերեր գրում էին՝ հավաքվում ենք կառավարության շենքի մոտ։ Քաղաքացիներն ասում էին, որ չեն կարող այլևս տանը նստել և սպասել, քանի որ սահմանից եկող լուրերը շատ հակասական են և անհանգստացնող։

Լուսաբացին քաղաքացիներն արդեն կառավարական առանձնատան մոտ էին։ Նրանք հայտարարել են որ երեկոյան կրկին հավաքվելու են կառավարության շենքի մոտ, գրում է «Ա1+»-ը։

Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հաստատել էր ադրբեջանցի և հայ զինվորականների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ տեսանյութի իսկությունը, իսկ Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ ոչ հայանպաստ նոր փաստաթուղթ է ստորագրվելու։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---