Ազատ արձակվելուց հետո Փոստանջյանի առողջական վիճակը վատացել է, հիվանդանոցում է![]() 21 մայիսի 2021 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 21-ին` ժամը 00։20-ի սահմաններում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնից ազատ արձակվելուց հետո «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ում մոտ առկա էին նաև մարմնական վնասվածքներ, տեղափոխվել է հիվանդանոց։ Մայիսի 20-ի ուշ երեկոյան ոստիկանական ուժերը բերման են ենթարկել ստորագրվելիք նոր եռակողմ փաստաթղթի դեմ բողոքի ակցիայի շրջանակում Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներից մի քանիսին, այդ թվում՝ Զարուհի Փոստանջյանին։ Փոստանջյանը առողջական վիճակը կտրուկ վատթարացել է (մարմնական վնասվածքներ, սրտխառնոց, սրտխփոց, գլխապտույտ, գլխացավ, մարմնի տարբեր հատվածներում ուժեղ ցավ), տեղեկացնում է կուսակցության մամուլի ծառայությունը։ «Մայիսի 20-ին ոստիկանները՝ ապօրինի ուժ կիրառելով, ապօրինի ազատությունից զրկելով, բերման են ենթարկել փաստաբան, «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչպես նաև բռնություն են կիրառել վերջինիս նկատմամբ։ Խախտվել է նաև Զ. Փոստանջյանի խոսքի և հավաքների ազատության իրավունքները»,- ասվում է կուսակցության հայտարարության մեջ: Մայիսի 20-ի երեկոյի դրությամբ բերման է ենթարկվել 9 քաղաքացի`Վարչական իրավախախումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու) հոդվածով նախատեսված արարք կատարելու համար։ Նրանց բոլորին ավելի ուշ ազատ են արձակել։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |