«Անկայուն». Ֆրանսիական ակրոբատիկ ներկայացում՝ ՀՀ-ում

«Անկայուն». Ֆրանսիական ակրոբատիկ ներկայացում՝ ՀՀ-ում

PanARMENIAN.Net - Հայաստանում կներկայացվի «Անկայունը» ֆրանսիական ժամանակակից կրկեսային ներկայացումը՝ խաղ՝ հավասարակշռության շուրջ։ Ներկայացումը Հայաստանում է Ֆրանսիայի դեսպանության հրավերով, Թումո կենտրոնի հետ գործակցությամբ և միջոցառման բացառիկ գործընկեր Ակբա բանկի աջակցությամբ։

Ֆրանսիական ժամանակակից կրկեսի արտիստ Նիկոլա Ֆրեզոն իր շուրջ է համախմբել մեծից փոքր՝ բոլորին։ «Անկայունն» արդեն մեծ հաջողություն է ունեցել Եվրոպայում:

«Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ մեր համագործակցությունը երկար տարիների փորձ ունի։ Ուրախ ենք, որ այս անգամ համագործակցում ենք այս ուրախ միջոցառման շրջանակում: Մեր հասարակությունը նման միջոցառումների կարիք շատ ունի»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:

«Ցանկություն ունեինք ներկայացնել ժամանակակից կրկեսը, որը Հայաստանում այդքան էլ տարածված չէ։ Արտիստը ներկայացնում է չինական ձողի արվեստը: Ժամանակակից ակրոբատիկ կրկեսը իր մեջ պարունակում է նաև պոեզիայի էլեմենտներ և ներկայացնում է պատմություն», - նշել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---