ՀՀ-ում կորոնավիրուսի 157 նոր դեպք կա և 8 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 157 նոր դեպք կա և 8 մահ

PanARMENIAN.Net - Մայիսի 25-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 157 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 222,139-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը շարունակում է նվազել՝ 5028:

Մահվան ևս 8 դեպք է գրանցվել, 6-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4400 դեպք կա, այլ պատճառով՝ 1077։

Ապաքինվել է ևս 259 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 211,634 է։

Մայիսի 24-ին կատարվել է 3205 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,065,211 թեստ է արվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---