Մակունց․ Ռազմական դրություն հայտարարելու և ընտրությունները չեղարկելու որևէ քննարկում չկա

Մակունց․ Ռազմական դրություն հայտարարելու և ընտրությունները չեղարկելու որևէ քննարկում չկա

PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով սահմանային իրավիճակով պայմանավորված արտահերթ ընտրություններ կայանալ-չկայանալու հարցին, ասել է, որ այս պահին որևէ քննարկում չկա ռազմական դրություն հայտարարելու և ընտրությունները չեղարկելու վերաբերյալ։

«Հուսանք՝ նման առիթ չի լինի, պատկան գերատեսչություններն իրենց ջանքերի առավելագույնն են գործադրում, որպեսզի նման վիճակ չլինի և ընտրությունները տեղի ունենան», - ասել է նա, տեղեկացնում է Aysor.am-ը։

Պատասխանելով ՔՊ-ի նախընտրական ցուցակում գործարարներ ներառելու վերաբերյալ հարցին՝ Մակունցն ասել է, թե ՀՀ-ում փոքր կրպակ ունեցողից մինչև մեծ ընկերություն ունեցողները համարվում են գործարարներ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» նախընտրական ցուցակում ընդգրկվել է նաև հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը։

«Այն բոլոր դեպքերում, երբ այդ մարդիկ, անկախ ընկերության կամ բիզնես գործունեության չափերից, հայտ են ներկայացնում քաղաքականությամբ զբաղվելու, ՀՀ օրենսդրությունը նախատեսում է կարգավորման եղանակներ, այն է՝ ոչ թե արգելում է այդ մարդկանց զբաղվել քաղաքականությամբ, այլ արգելում է դրանց համատեղումը»,-ասել է նա։

Նա հավելել է, որ եթե կլինի այնպիսի իրավիճակ, որ այդ համատեղման արգելքի սկզբունքը կխախտվի, ապա ոչ միայն ԱԺ էթիկայի հանձնաժողով գոյություն ունի նման դեպքերի համար, այլև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կձեռնարկի անհրաժեշտ գործողությունները, ընդհուպ՝ մանդատից զրկելը։

Մայիսի 25-ին՝ ժամը 14։20-ի սահմաններում, հրազենի կիրառմամբ միջադեպ է եղել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ Մասնավորապես՝ հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։

Հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---