Փաշինյան․ ՀԱՊԿ-ը հստակ դիրքորոշում չի արտահայտել, որ Ադրբեջանը զորքերը պետք է հետ քաշի

Փաշինյան․ ՀԱՊԿ-ը հստակ դիրքորոշում չի արտահայտել, որ Ադրբեջանը զորքերը պետք է հետ քաշի

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Աժ-ում ներկայացնելով իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, ասել է, որ Սև լիճ կոչվող ՀՀ տարածքում Ադրբեջանի ձեռնարկած գործողության նպատակը ռազմական բախում հրահրելն է, ուժի գործադրմամբ միջանցք ստեղծելը Սև լճից դեպի Բիչենեկի տարածք։

«Այն նախնական մտահղացումը, որը, ըստ իս, Ադրբեջանն ունի, այս պահի դրությամբ, չեզոքացված չեմ համարում: Այդ մտահղացման վերաբերյալ մեր գործընկերները պետք է հստակ դիրքորոշում արտահայտեն», - ասել է նա՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ ՀԱՊԿ-ը և ՀԱՊԿ երկրները հստակ դիրքորոշում չեն արտահայտել, որ Ադրբեջանը զորքերը պետք է հետ քաշի:

«Աշխատանքային մակարդակում այդ դիրքորոշումն արտահայտվում է, բայց հրապարակային մակարդակում չի արտահայտվում: Այս հարցերում պետք է հստակություն մտցվի», - ասել է Փաշինյանը:

Նա հիշեցրել է, որ այդ հատվածում ՀՀ տարածքի լայնությունն ընդամենը 26 կմ է և դա էր պատճառներից մեկը, որ ՀՀ-ն դիմել է ՀԱՊԿ-ին։

«Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանի բանակն ուժային գործողություն չի անում, այլ դիմում է ՀԱՊԿ-ին։ Այդ կազմակերպության անդամ մեր գործընկեր երկրներն են ՀՀ-ին հորդորել չգնալ իրավիճակի ռազմական ճանապարհով հանգուցալուծմանը», - ասել է նա՝ հավելելով, որ ռազմական լուծման չգնալը նաև նպատակ ունի ՀԱՊԿ երկրներին չներքաշել ռազմական լուծման մեջ:

Փաշինյանը հավելել է, որ ՀԱՊԿ-ի գործողությունների արագությունը ՀՀ-ին չի բավարարում, բայց հետևողականորեն աշխատանքն այդ ուղղությամբ շարունակվելու է։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---