Կաթողիկոսի ստորագրությամբ հաստատվել է Գորիսի զինպանթեոնի նախագիծը![]() 3 հունիսի 2021 - 22:09 AMT PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ստորագրությամբ հաստատվել է Գորիսի զինվորական պանթեոնի նախագիծը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը: «Գորիս կատարած հովվապետական այցի շրջանակներում Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելել է պատերազմի ընթացքում ստեղծված պանթեոն։ Ծանոթանալով պանթեոնի տարածքի կառուցման նախագծին` Վեհափառը իր աջակցությունը հայտնեց նախագծի, մատուռի կառուցման աշխատանքների իրականացմանը»,- գրել է նա։ Հունիսի 3-ին Ամենայն Հայոց կաթողիկոսը հոգևորականների պատվիրակության ուղեկցությամբ հայրապետական այցով մեկնել է Սյունիքի մարզ, որից հետո կուղևորվի Արցախ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |