Մարության․ Նոր ավտոբուսները Երևանում կլինեն աշնանը![]() 5 հունիսի 2021 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Նոր ավտոբուսները Երևանում կլինեն աշնանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Մեր գործընկերներն ամբողջ թափով աշխատում են՝ ժամանակին մատակարարելու համար պատվիրած 211 ավտոբուսները: Մեքենաշինական գործարանից ուղարկված լուսանկարներում հենց Երևանի համար պատրաստվող ավտոբուսներն են»,-ասվում է գրառման մեջ։ Նշվում է, որ ավտոբուսների բրենդինգը՝ սկսած արտաքին տեսքից մինչև ուղեսրահի դետալները, արվում է հայկական կողմի պատվիրած նյութերով, գույներով ու այլ չափորոշիչներով: «Այնպես որ, մեր խոստացած ժամանակացույցով տրանսպորտի արմատական ռեֆորմը առաջ ենք տանում»,-ասվում է գրառման մեջ; Երևանում երթուղի է դուրս եկել նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը։ Նոր ավտոբուսներում պետք է վճարել նստելիս և միայն 100 դրամանոցներով՝ մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |