«Արեւելյան գործընկերությունը» կարող է կարեւոր դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը (ԵԱՀԿ ԽՎ) մշտապես հավանություն է տվել լեռնային ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ հավասարակշռված կարգավորմանն ուղղորդված ԵԱՀԿ ՄԽ-ի ջանքերին: Այդ մասին Մինսկում հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշը:



«Մենք նաեւ հաստատել ենք, որ գոյություն չունի այդ հակամարտության ռազմական կարգավորում: Հակամարտության կարգավորման միակ եղանակը քաղաքական ճանապարհն է` երկու երկրների բազմակողմանի մասնակցությամբ», - ասել է Ժոաո Սոարեշը:



Նա հիշեցրել է, որ ԵԱՀԿ ԽՎ-ը մի շարք հանդիպումներ էր կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների միջեւ: «Այդ հանդիպումները կարեւոր են երկխոսությունում երկու երկրների փոխգործակցության ամրապնդման եւ շփման բոլոր հնարավորությունների պահպանման համար: Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են միեւնույն աշխարհաքաղաքական տարածությունում եւ զգալի օգուտ կարող են քաղել մեծ տնտեսական համագործակցությունից», - ընդգծել է Սոարեշը:



ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահը նաեւ նշել է, որ «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը նույնպես կարող է կարեւոր դեր խաղալ փոխգործակցության ընդլայնման գործում եւ հենց դրանով նպաստել տարբեր համայնքների միջեւ հաշտության հաստատմանը: «ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն ուշադրությամբ հետեւում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններին, եւ վստահ է, որ խաղաղության իրական հնարավորություն կա, որն անհրաժեշտ է օգտագործել», - ասել է Ժ. Սոարեշը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---